Ռուսաստանում ադրբեջանցին Բաշկիրիայի երկու քաղաքացիների հետ միասին մեղադրվում է մեկ այլ ադրբեջանցու սպանության մեջ: 

Այս մասին հայտնում ադրբեջանական minval.az-ը: 

ՌԴ գլխավոր դատախազության կողմից հաստատված մեղադրական եզրակացության համաձայն` 2014-ին Ադրբեջանցին Բաշկիրիայի երկու քաղաքացիների պատվիրել է 1800 դոլարի դիմաց սպանել իր հայրենակցին: 

Բաշկիրիայի երկու քաղաքացիները, նախապես գումար կորզելով տուժողից, իրականացրել են սպանությունը:

Ներկայումս ադրբեջանցին և սպանությունն իրականացրած Բաշկիրիայի քաղաքացիները մեղադրվում են սպանության կազմակերպման, իրականացման, զենքի ապօրինի ձեռքբերման և տուժածից գումար կորզելու հատկանիշներով: