Ռուսաստանի Տվեր քաղաքում բնակվող 25-ամյա ադրբեջանցին՝ Նուրլան Գաջիեւը, ով գումար է ուղարկել Թուրքիայում գտնվող իր ծանոթին, մեղադրվում է ահաբեկչության ֆինանսավորման մեջ:
Այս մասին հայտնում է ադրբեջանական contact.az-ը:
Գաջիևի փաստաբանի փոխանցմամբ' իր պաշտպանյալը գումարը փոխանցել է 2016-ի մարտին եւ հիմա նրան սպառնում է 10 տարվա ազատազրկում ահաբեկությանը ֆինանսավորման միջոցով նպաստելու մեղադրանքով:
Գանջիևի թուրքիայաբնակ ծանոթը 2015 թվականին գտնվել է Սիրիայում եւ մասնակցել է ռազմական գործողություններին: