Ուկրաինայի իրավապահ մարմինները Ռուսաստանի քաղաքացի Վիկտոր Ագեևին ահաբեկչության մեղադրանք են առաջադրել: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Ուկրաինայի անվտանգության ծառայության պետ Վասիլի Գրիցակը:
«Նրա գործողությունները որակվում են որպես ահաբեկչություն»,- ասել է Գրիցակը: Նա նաև նշել է, որ ներկայումս Ագեևը գտնվում է Ստարբելս քաղաքում և հանդիպել է մոր հետ:
Ուկրաինական կողմը պնդում է, որ ձերբակալված Ագեևը Լուգանսկում եղել է պայմանագրային ծառայող, իսկ ռուսական կողմը նշում է, որ նա երբեք պայմանագրային հիմունքներով չի ծառայել ՌԴ զինված ուժերում: