ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության և Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչությունների ծառայողները Մոսկվայի մարզի Բալաշիխա քաղաքում հայտնաբերել և ձերբակալել են 1994թ. ծնված, նախկինում դատված Հրայր Հ.-ին, ով 2013թ. հոկտեմբերի 18-ից ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով:

 

Փետրվարի 6-ին՝ ժամը 20.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխել 1979թ. ծնված Հայկ Մ.-ին, ով 2003թ. հոկտեմբերի 24-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին կ ետի մեղադրանքով' ավազակությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: