2013թ. սեպտեմբերի 7-ի առավոտյան՝ Սանկտ-Պետերբուրգի Հոկտեմբերյան պուրակի մոտ գտնվող տներից մեկի հարևանությամբ տեղակայված աղբարկղում հայտնաբերվել է նորածին մի աղջիկ:
Փաստի առթիվ ՌԴ քննչական գլխավոր վարչության Սանկտ-Պետերբուրգի քննչական մարմնի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ քրեական օրենսգրքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով և 105-րդ հոդվածի 2-րդ մասով ՝ անօգնական վիճակում գտնվող անձի նկատմամբ մահափորձ:
Դեպքի վայրում աշխատում են քննիչները: Իրականացվում է դեպքի վայրի զննություն, ինչպես նաև՝ անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ երեխայի մոր հայտնաբերման ուղղությամբ: Պարզվում են կատարվածի բոլոր հանգամանքները:
Ներկա դրությամբ երեխան հոսպիտալացվել է: Նախնական տվյալներով՝ երեխան 1-2 օրական է:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: