ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնի վարույթում քննվող 2013թ. հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած իրադարձությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործով' մեղադրյալներ Զարզանդ Նիկողոսյանի և Տիգրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու, ինչպես նաև' քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացվեց:

 

«Այդ որոշմամբ' դժբախտություն պատահեց ՀՀ արդարադատության հետ»,-նման տեսակետ այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը:

 

Վերջինս այն կարծիքին է, որ այս գործով այն մարդիկ, ովքեր պետք է պատասխանատվություն կրեին, ազատ են արձակվել:

 

Նկատում է նաև, որ ըստ դեպքի ներկայացված տարբերակի' Բուդաղյաններն են հարձակվել, իսկ Սուրիկ Խաչատրյանների կողմնակիցները պաշտպանվել են, բայց ոչ ոք չի ուզում նկատի, որ դեպքի վայրում 13 պարկուճ է հայտնաբերվել, որից 11-ը կրակված է եղել Ս. Խաչատրյանի կողմնակիցների կողմից: Դրանցից հինգը դիպել է Ավետիք ու Արտակ Բուդաղյաններին: