Քիչ առաջ Վերաքննիչ դատարանում մեկնարկել է ՀԱԿ ակտիվիստների գործով դատավարությունը:

 

Վերաքննիչ դատարանում ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը մեջնորդել է փոխել իր խափանման միջոցը: Դատարանը՝ նախագահությամբ Եվա Դարբինյանի, հեռացել է խորհրդակցության սենյակ՝ որոշում կայացնելու:

 

Նախորդ դատական նիստերին ևս Տիգրան Առաքելյանը և նրա շահերի պաշտպան Մուշեղ Շուշանյանը նմանատիպ միջնորդություն էին ներկայացրել, որոնք սակայն մերժվել էին:

 

Նշենք, որ դավատարությանը զուգընթաց դատարանի շենքի առջև իրականացվում է բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստների։

 

Հիշեցնենք նաև, որ 2011-ի օգոստոսի 9-ին բախում տեղի ունեցավ ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստների և ոստիկանների միջև։ Ոստիկանները 7 ակտիվիստի բերման ենթարկեցին ոստիկանության Կենտրոնականի բաժին և քրեական գործ հարուցեցին իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ինչպես նաև խուլիգանության մեղադրանքով։ Ակտիվիստների պնդմամբ՝ ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել իրենց։ Հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 6 տարվա ազատազրկման էր դատապարտել Տիգրան Առաքելյանին, 3 տարվա՝ Արտակ Կարապետյանին, և երկուական տարվա՝ Սարգիս Գևորգյանին ու Դավիթ Քիրամիջյանին։

 

Դեպքից արդեն 2 տարի է անցել, բայց դեռևս Տիգրան Առաքելյանը դեռ բանտում է: