Սիրիայի վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի որոշումը երկարաժամկետ ազդեցություն կունենա ԱՄՆ քաղաքականության վրա: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն. հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Ելույթ ունենալով HaberTurk հեռուստաալիքով` Դավութօղլուն հայտարարել է, որ ինչպիսին էլ լինի Կոնգրեսի որոշումը, դրա ընդունման միջոցն առաջիկայումլայնորեն քննարկվելու է: «Միջազգային հանրությունը չպետք է հրաժարվի զսպման քաղաքականությունից»,- ասել է Դավութօղլուն:
Նա նշել է, որ Թուրքիան ընդունում է հնարավոր սպառնալիքների կասեցմանն ուղղված անվտանգության բոլոր միջոցները: «Սիրիայում քիմիական գրոհի վերաբերյալ ՄԱԿ-ի զեկույցը պետք է հնարավորինս շուտ հրապարակվի»,- հայտարարել է նախարարը՝ հավելելով, որ Ռուսաստանին ու Չինաստանին պետք է ևս մեկ անգամ առաջարկություն անել, եթե նրանք կարողանան արգելափակել ՄԱԿ նախաձեռնությունը Սիրիայի հարցում»: