ԳԱԼԱ  Այսօր մինչ ՀՀ վերաքննիչ դատարանում կսկսվեր Հայ ազգային կոնգրեսի չորս երիտասարդների' Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի գործով դատական նիստը, Տիգրան Առաքելյանը մինչև դատավորների ներս մտնելը հասցրել է շատ կարճ զրուցել լրագրողների հետ:

 

Նա վրդովված պատմել է, բանտում կա մի երիտասարդ, ով արդեն մեկ տարի անազատության մեջ է գտնվում ընդամենը կոմպոտ գողանալու համար, իսկ Սուրեն Խաչատրյանի որդին, որ մարդ է սպանել, ազատ է արձակվել: Ի դեպ, Սուրեն Խաչատրյանի որդին գտնվել է Տիգրան Առաքելյանի հարևան խցում:

 

Հեղինակ`  Լիլիթ Թադևոսյան

 

Մանրամասները`  այստեղ