ԳԱԼԱ Ինչպես հայտնի է, Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը իր հարցազրույցներից մեկում նշել է, որ Արտակ Բուդաղյանը դեպքի օրը ալկոհոլ օգտագործած չի եղել, այլ ուղղակի իրենից մեզի և մազի փորձանմուշներ վերցրել են հունիսի 7-ին, երբ ինքը հրազենային վնասվածք ստանալուց հետո բուժումներ է ստանալիս եղել:

 

Ալումյանն ասել է, որ այդ ընթացքում ստացած դեղորայքի մեջ պարունակվել են ալկոհոլային բաղադրիչներ, որոնք պատճառ են դարձել, որ փորձաքննությունը հանգի այդպիսի արդյունքի: Ալումյանը հաստատել էր նաև մամուլում եղած այն ինֆորմացիան, համաձայն որի Սուրիկ Խաչատրյանի որդու' Տիգրան Խաչատրյանի արյան մեջ թմրանյութ է հայտնաբերվել, և կարծիք հայտնել, որ դեպքի օրը վերջինս եղել է թմրանյութերի ազդեցության տակ:

 

ՊՆ քննչական ծառայությունը մեկնաբանում է. «Փորձաքննության արդյունքներով Արտակ Բուդաղյանի արյան մեջ հայտնաբերվել է ալկոհոլ, Տիգրան Խաչատրյանի արյան մեջ' թմրանյութ: Թմրանյութը մեզի մեջ կարող է պահպանվել 36 օր, իսկ մազի միջից օգտագործելուց հետո այն ընդհանրապես չի վերանում' ըստ փորձագետի տված փորձաքննության արդյունքների»,- բացատրում է Պն-ի քննչական ծառայության պետը:

 

Մանրամասները` այստեղ