Դատական կարգադրիչների ծառայությունում խոշոր յուրացումների փաստով հարուցված քրգործի շրջանակներում արդեն իսկ 9 աշխատակիցների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել:
Նրանք, իրենց վերադասի հետ համաձայնեցված, պետությանն ավելի քան 300 մլն դրամի վնաս են հասցրել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս բացահայտումը շատ է զայրացրել Սերժ Սարգսյանին, որը ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին նախատել է, թե ինչու նա տեղյակ չի եղել ու չի կարգավորել դաշտը: Ըստ լուրերի՝ նա մտադիր է անգամ պաշտոնանկ անել Մկրտումյանին:
«Ժողովուրդ»-ը փորձել է այս լուրը ճշտել դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանից: Վերջինս ասաց, թե չգիտի՝ նախագահականում ինչ են որոշել:
Առավել մանրամասն «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: