ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ փետրվարի 21-ին, հրամանագիր է ստորագրել Աղասի ԴԱՐԲԻՆՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի նախագահ նշանակելու մասին:
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 125-րդ հոդվածի 7-րդ մասը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2018 թվականի փետրվարի 9-ի ԱԽ-2-Ո-2 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` որոշում եմ.
Աղասի ԴԱՐԲԻՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի նախագահ:
Լուսանկարը՝ Hetq.am-ի