ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դատավորներ նշանակելու մասին հրամանագրեր է ստորագրել:
Աղասի Դարբինյանը նշանակվել է վարչական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:
Վազգեն Ռշտունին նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:
Հովսեփ Բեդևյանը նշանակվել է վերաքննիչ վարչական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով: