Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրը՝ Ռուբեն Հովսեփյանն այսօր ԱԺ-ում լրագրողի հարցին ի պատասխան ասաց, որ իր եղբայրը դարձյալ կվերանշանակվի Գլխավոր դատախազ: Նա նշեց, որ Աղվան Հովսեփյանը լավ է կատարում իր աշխատանքը, հետևաբար կվերանշանակվի:

Ռուբեն Հովսեփյանի խոսքով՝ եղբոր աշխատանքից գոհ են նաև քաղաքացիները:


Հավելենք, որ Աղվան Հովսեփյանի պաշտոնական լիրազորությունների ժամկետը լրացել է: