Սեպտեմբերի 11-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի տղամարդ ոչ սթափ վիճակում վառել է իրենց բակում գտնվող խոտի հակերը' 150.000 դրամ արժողության:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, 1956 թ. ծնված Արայիկ Հ.-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է որդու հետ, որից հետո վառել տան բակում գտնվող խոտի 55 հակերը:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն: