Հ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) պատվիրակությանը' ԵՀ զարգացման եւ համագործակցության (DevCo) հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Մայքլ Քոհլերի (Michael Koehler) գլխավորությամբ:


Քննարկվեցին ԵՄ Արեւելյան գործընկերության ներքո իրականացվող Տարածքային զարգացման փորձնական ծրագրերի (PRDP) շրջանակում համագործակցության հետ կապված հարցեր:

 

Փոխվարչապետը նշեց, որ հայկական կողմից առաջարկված եւ PRDP-ում ներառված տարածքների համաչափ զարգացման բաղադրիչը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, որը փորձ է արվում ընդգրկել բոլոր գործընկերների հետ իրականացվող ծրագրերում:

 

Փոխվարչապետն իր նկատառումները հայտնեց PRDP-ի ուղղությունների վերաբերյալ' կարեւորելով խիստ նպատակային բաղադրիչի առկայությունը: «Մենք փորձելու ենք ընտրել տարածքների զարգացման տեսակետից առաջընթաց ապահովող ուղղություններ: Հուսով եմ, որ ԵՄ խորհրդատուի հետ համագործակցաբար կկարողանանք նախատեսել այնպիսի ծրագրեր, որոնք հնարավորություն կտան թե մասնավոր, թե հասարակական, թե տեղական ոլորտներից առավելագույն թվով շահառուներ ներգրավել»,-նշեց նա:

 

Ա. Գեւորգյանը հյուրերի խնդրանքով տեղեկություններ ներկայացրեց ՏԻՄ ոլորտում առաջիկա բարեփոխումների մասին' ԵՄ կողմից նախատեսված միջոցների ներգրավումը կարեւոր համարելով դրանց իրականացման տեսակետից: «Մենք մտադիր ենք խորացնել ապակենտրոնացումը, ինչն առաջին հերթին մեզ է հարկավոր: Առաջիկա բարեփոխումները միտված են լինելու համայնքների կարողությունների հզորացմանը, որպեսզի վերջիններս, լուծելով ընթացիկ հարցերը, կարողանան նոր պարտավորություններ ստանձնել»,-նշեց նա: