Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, սեպտեմբերի 13-ին, քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել Վաղարշապատի բնակիչ, 42-ամյա Հ.-ի բնակարանում եւ օժանդակ շինություններում, որտեղից հայտնաբերվել եւ առգրավվել է 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան, որսորդական գոտի' լիցքավորված 16 մմ տրամաչափի 15 փամփուշտով, գազային ատրճանակ' լիցքավորված 10 գնդակով, «Վեպր» տիպի որսորդական հրացան, 9 մմ տրամաչափի 5 փամփուշտ, 5,45 մմ տրամաչափի 1 փամփուշտ, ինքնաձիգի 2 պահունակ, որից մեկը՝ լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտով, իսկ մյուսը' 7,62 մմ տրամաչափի 8 փամփուշտով, եւ «ՌԳԴ» տիպի նռնակ' պայթուցիչով:

 

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

 

Կատարվում է նախաքննություն: