Սեպտեմբերի 16-ից 18-ը ՀՀ ԿԳՆ պատվիրակությունը Ա.Աշոտյանի գլխավորությամբ աշխատանքային այցով մեկնելու է Բելառուսի Հանրապետություն:
Պատվիրակության կազմում են «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ Լ. Սարգսյանը, ՀՀ ԳԱԱ քիմիական և երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լ. Թավադյանը, ՀՀ ԿԳՆ արտաքին կապերի վարչության պետ Տ. Սահակյանը:
Այցելության ընթացքում նախատեսված են հանդիպում Բելառուսի ԿԳ նախարար Ս. Մասկևիչի հետ, Ա. Աշոտյանի դասախոսություն Բելառուսի Պետական Համալսարանում, այցելություններ կրթական հաստատություններ, մամլո ասուլիս, աշխատանքային քննարկումներ ԱՊՀ Գործադիր Կոմիտեում:
Քննարկվելու են երկկողմանի հարաբերությունների խորացման, ուսանողական փոխանակումների, կրթության միջազգայնացման, համատեղ գիտական գործունեության հարցեր:
Հայկական կողմը կներկայացնի նաև Եվրոպական Բարձրագույն Կրթական տարածքի վերջին զարգացումները և գերակայությունները: