ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն աշխատանքային այցով մեկնելու է ՀՀ Գեղարքունիքի մարզ:
Նախատեսվում են նախարարի հանդիպումները Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի, ինչպես նաև մարզի սպորտի ոլորտի ներկայացուցիչների ու պատասխանատուների հետ:
Նախարարը լինելու է գերրատեսչության ենթակայության Սևանի ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցում, այցելելու է քաղաքապետարանների ենթակայությամբ գործող Սևանի, Վարդենիսի, Մարտունու, Գավառի և Սարուխանի մարզադպրոցներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է սպորտի և երիտասարդության հարցերի նախարար:
Գաբրիել Ղազարյանը և մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը ծաղիկներ են դնելու պատերազմում զոհված գավառցիների հիշատակը հավերժացնող հուշարձանին: