ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր որոշում է կայացրել Գաբրիել Ղազարյանին Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ նշանակելու մասին:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Գաբրիել Ղազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ։
Հիշեցնենք, որ Գաբրիել Ղազարյանը նախկինում զբաղեցնում էր նույն նախարարության նախարարի պաշտոնը: