Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գաբրիել Ղազարյանին Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար նշանակելու մասին: Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրում, մասնավորապես, ասված է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով' որոշում եմ.
Գաբրիել Ղազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար»: