armnoc.am Բասկետբոլի Հայաստանի հավաքականի անդամները և թիմի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը պարգևատրվեցին ՀՀ սպորտի և երիտաարդության հարցերի նախարարի կողմից:
Հավաքականի բոլոր անդամները, ովքեր հայրենիքում են արժանացան ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետի կոչման, իսկ հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը՝ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատողի կոչմանը:
«Ինձ համար մեծ պատիվ է նման կարծ ժամանակահատվածում նման մեծ հաջողություն արձանագրել: Սա ամբողջ թիմի աշխատանքի արդյունք է»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Տիգրան Գյոկչյանը:
Եվրոպայի փոքր երկրների առաջանության խմբային փուլում Հայաստանի բասկետբոլի հավաքականն առաջին խաղում 83:64 հաշվով հաղթեց հյուրընկալող երկրի՝ Մոլդովայի թիմին: Երկրորդ խաղում հայկական թիմը 70:63 հաշվով պարտվեց Անդորրայի թիմին, որը այդ մրցաշարի ֆավորիտներից մեկն էր: Խմբային փուլի վերջին խաղում Տիգրան Գյոկչյանի սաները բացարձակ առավելությամբ գերազանցեցին Ուելսի թիմին (92:40):
Կիսաեզրափակչում Հայաստանի թիմը համառ և գեղեցիկ խաղում պարտության մատնեց Իռլանդիայի թիմին՝ 74:60 հաշվով:
Եզրափակչում Բասկետբոլի Հայաստանի հավաքականը տիրեց նախաձեռնությանը և հաղթելով Անդորրային 79:71 հաշվով՝ առաջին իսկ մասնակցությունից դարձավ Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն: