ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել ուսանողական տոնի կապակցությամբ:

«Հարգելի՛ ուսանողներ, շնորհավորում եմ ձեզ Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում եմ հաջողություն ուսման մեջ, մասնագիտական նորանոր ձեռքբերումներ և լայն հնարավորություններ՝ ուսումնառության ժամանակ ձեռք բերած գիտելիքները հետագայում ձեր աշխատանքային գործունեության մեջ կիրառելու, ձեր հմտությունները և մտավոր ընդունակությունները լիարժեքորեն դրսևորելու համար: Հիշե՛ք, որ ուսանողությունը մշտապես եղել է հասարակության ամենաառաջավոր, նախաձեռնող և համարձակ խավը: Վստահ եմ, որ դուք նույնպես այդ հատկանիշները կրողներն եք և որպես մեր հայրենիքի ապագա քաղաքացիներ՝ պատրաստ եք ծառայելու Հայաստանի Հանրապետության ապագա զարգացման և հզորացման գործին»,- ասված է շնորհավորանքում: