Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ: Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե էնֆիաջյանի գրասենյակից, ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Այսօր Թատրոնի միջազգային օրն է: Այդ առիթով շնորհավորում եմ թատերական արվեստի բոլոր նվիրյալներին ու երկրպագուներին: Մերօրյա իրականության մեջ թատրոնի դերը պետք է առավել քան կարևորվի, քանի որ բեմից ներկայացվող իրավիճակը պետք է առավել դիպուկ ներկայացնի կյանքի բազմերանգությունը:
Որպես մշակույթ, որպես սերունդներին կրթելու ու դաստիարակելու գործում անգնահատելի նշանակություն ունեցող մշակութային ճյուղ, հայկական թատրոնը բազում փորձությունների միջով է անցել, բայց մնացել անդավաճան իր ակունքներին, սկզբունքներին ու կարևոր առաքելությանը: Թատրոնը կյանքի հայելին է…»: