ՀՀ սպորտի և երիտասադության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը խոսել է առաջիկա ընտրություններից հետո նախարարության լուծարման մասին:
«Ես չեմ կարող հստակ ասել, թե ինչ է լինելու սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ, կրճատումների տակ ընկնելու է թե' ոչ, սակայն վստահ եմ, որ կառավարության կողմից հստակ ուղեգիծ կա. սպորտը որտեղ էլ լինի գործունեություն ծավալելու է»,-ասել է նախարարի պաշտոնակատարը:
Օրեր առաջ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նախարարությունների թիվը կկրճատվի: