ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան' մասնակցելու «Սպորտային բժշկության զարգացման արդի հիմնախնդիրները ներկա փուլում» միջազգային սեմինարին:

 

Նախարարը նաև հանդիպումներ է ունենալու Ղազախստանի սպորտային ղեկավարության հետ, որի ընթացքում քննարկվելու են ձմեռային մարզաձևերի զարգացման խնդիրները, Ղազախստանի մարզաբազաներում այդ մարզաձևերից համատեղ հավաքներ իրականացնելու հնարավոր տարբերակները, ինչպես նաև սպորտոլորտի հայ և ղազախ մասնագետների փորձի փոխանակման արդյունավետ ուղիներին վերաբերվող հիմնահարցերը: