www.Slaq.am Սեպտեմբերի 13-ին լրացավ ՀՀ նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի լիազորությունների սահմանադրական ժամկետը, որից հետո էլ սկսեցին շրջանառվել նոր դատախազի հավանական թեկնածուների անուններ: Slaq.am-ի տեղեկություններով՝ ՀՀ նորընտիր դատախազի պաշտոնը զբաղեցնելու է ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ, Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Վահրամ Շահինյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի պարտականությունների կատարումը դրվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի վրա: