Tert.am Ուկրաինայի՝ Մաքսային միություն մտնելու աջակիցները կայք են ստեղծել, որտեղ այս հարցի շուրջ քվեարկություն է իրականացվում, գրում է lenta.ru-ն:

 

Նախագծի հեղինակները հայտարարում են, որ Եվրամիության և Մաքսային միության միջև պետության արտաքին քաղաքականության ընտրությունը պետք է դրվի համազգային քննարկման: Ինտերնետային քվեարկությունը, նրանց խոսքերով, պետք է «օգնի համերկրացիներին կողմնորոշվելու և իրենց կարծիքը հայտնելու համար»:

 

Կայքում նկարագրված են Մաքսային միություն մտնելու առավելությունները և Եվրամիությանն ինտեգրման թերությունները:

 

Կայքում, ընդ որում, քվեարկության դրված չէ պաշտոնապես հանրաքվե անցկացնելու հարցը, այցելուներին պարզապես առաջարկվում է Մաքսային միությանը կողմ կամ դեմ արտահայտվել:

 

Առաջիկայում Ուկրաինայի իշխանությունները պատրաստվում են ստորագրել Եվրամիության հետ Ասոցացման և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը: