Ուկրաինայի «Հայրենիք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ նախագահ Վիկտոր Յանուկովիչը պատրաստվում է միանալ Մաքսային միությանը և ռազմավարական համագործակցության փաստաթուղթը կստորագրվի դեկտեմբերի 17-ին:

 

Յացենյուկը հայտնել է, որ իրենց տվյալներով' արդեն պատրաստ է համաձայնագրի տեքստը, որը նախաստորագրված է, սակայն դեռ ստորագրված չէ: