Tert.am  Իտալական Պադույա քաղաքում մահացած անօթևանը 20 մլն եվրո ժառանգություն է թողել, գրում է Обозреватель-ը։

 

Գուիդո Ռիչին մահացել է 77 տարեկանում։ Նա ապրել է փողոցում և սնվել ողորմություններով և տեղի եկեղեցում, որտեղ միշտ տաք մակարոն է եղել, մի գավաթ գինի և սուրճ։ Քաղաքում նրան գիտեին բոլորը։

 

Անօթևանը թողել է 20 մլն եվրո, ինչպես նաև բնակարաններ Իտալիայում, տներ արտերկրում, բանկային հաշիվներ։ Սակայն Գուիդո Ռիչին չի հասցրել կտակ կազմել։

 

Այժմ որոնվում են նրա ժառանգները։ Միակ մարդը, ում անունը նշել է անօթևանը և մի փոքր ժառանգություն թողել, մի բժիշկ է։ Հենց այդ հանգամանքն էլ մահացածի կարողությունը ստուգելու առիթ է հանդիսացել։

 

Համաձայն իտալական օրենսդրության՝ կտակի և անմիջական ժառանգների բացակայության դեպքում, ժառանգությանը կարող են հավակնել բարեկամները, եթե նրանք կարողանան ապացուցել բարեկամական կապը։ Հակառակ դեպքում՝ ժառանգությունը փոխանցվում է պետությանը։