Tert.am Ամերիկայի Բոստոն քաղաքի անօթևան բնակիչը ոստիկանություն է բերել առևտրային կենտրոնում գտնված պայուսակ, որում եղել է 41 հազ. դոլար, գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Boston Herald պարբերականին։

 

Բացի գումարից և ճանապարհային կտրոններից պայուսակում գտնվել է նաև Չինաստանի քաղաքացու անձնագիր, որի շնորհիվ ոստիկաններին հաջողվել է հայտնաբերել խոշոր գումարի տիրոջը։ Ոստիկանությունը չի հրապարակում միջադեպի մասնակիցների անունները։

 

Պարբերականը չի պարզաբանում, թե արդյոք շնորհակալություն հայտնել է Չինաստանի քաղաքացին՝ ետ ստանալով իր կարողությունը։