«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 14-ին Վրաստանի Մառնեուլի շրջանի ադրբեջանական Թեքալի գյուղում կայացած հանդիպման ժամանակ քննարկվեց հարավկովկասյան շուկայի ստեղծման հարցը։ Թեքալիի բնակիչ, ֆերմեր Մուշվիգ Նամազովը Թեքալիի գործընթացին է նվիրել իրեն պատկանող 4 հա տարածք, որպեսզի այնտեղ պայմաններ ստեղծվեն միջազգային քննարկումներ, հանդիպումներ անցկացնելու համար, նաև Հարավային Կովկասի 3 երկրների բնակիչների մասնակցությամբ գյուղատնտեսական մթերքների շուկա գործարկվի։ Հանդիպման հայ, վրացի, ադրբեջանցի մասնակիցները խոսեցին 2006թ. փակված Սադախլոյի շուկայի մասին։

 

Մառնեուլ քաղաքի բնակչուհի, հասարակական կազմակերպության նախագահ Սաբինա Թալիբովան ասաց, որ վրացիները հայ-վրացական սահմանին մոտ կառուցում են «Սադախլո մոլ», որը կփոխարինի Սադախլոյի շուկային»: