«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանից տեղեկացել է, որ ընթացիկ շաբաթում պարզ կդառնա, թե երբ են սկսվելու հասարակական տրանսպորտի ուղևարձի սակագնի թանկացման մասին հանրային քննարկումները. Նախատեսվում է հանձնաժողովում ընդգրկել ուղևորափոխադրող ընկերությունների ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների անդամների, ակտիվիստների:

 

Քննարկումների ընթացքում որոշում է կայացվելու նաև սոցիալապես անապահով խմբերի արտոնություններ շնորհելու մասին: Արդեն որոշում կա կայացվել՝ հասարակական տրանսպորտի գինը 100 դրամից բարձրացնելու հետ կապված: «Արդեն հայտնի է և այս երկու օրը կհրապարակվի նաև հանձնաժողովի կազմը»,-գրում է թերթը: Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթում: