Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդավությունների «Այ-փի-էս-սի» ինստիտուտն իրականացրել է Երևան քաղաքի վերգետնյա տրանսպորտային միջոցների ուսումնասիրություն: Դեկտեմբերին ուսումնասիրվել է 2 հազար 200 տրանսպորտային միջոց: Ապրիլի 4-ին Երևանի քաղաքապետարանում հրավիրված ասուլիսում տրանսպորտային ուսումնասիրությունների ա շխատանքային թիմի ղեկավար Սերժի Թիոն նշեց, որ ուսումանսիրությունները ցույց են տվել' 15 տոկոս շահութաբերության դեպքում միկրոավտոբուսի գինը կարող է սահմանվել 207 դրամ, դիզելային վառելիքով աշխատող ավտոբուսային երթուղու սակագինը 252, իսկ գազով աշխատողինը' 176 դրամ: «Առանց շահութաբերության աշխատելու դեպքում միկրոավտոբուսի գինը կարող է սահմանվել 180 դրամ»,- ասաց նա:

 

Ուսումնասիրության մեջ ներգրանված երկու միջազգային և մեկ տեղական փորձագետներից բաղկացած խումբը ուսումնասիրել է ոչ միայն երթուղիների որակը, այլև միջին ծախսը: Սերժի Թիոյի հավաստմամբ' ուղևորները նաև ներկայացրել են մի շարք բողոքներ' կապված վարորդների պահվածքի, ծխելու, վարելու, ինչպես նաև տրասպորտային միջոցի մաքրության հետ:

 

«GPS սարքի միջոցով մեկ օրվա ընթացքում մեր դիտորդները հետքագրել են երթուղու ուղեգիծը, և եկել այն եզրակացության, որ հաճախ վարորդները վարում են ոչ սահմանված ուղեգծով»,- հայտնեց բանախոսը' տեղեկացնելով, որ ուսումնասիրության ենթարկված 76 միկիոավտոբուսային երթուղիներից 8-ը պետք է աշխատեին որպես ավտոբուսային, բայց աշխատում են որպես միկրոավտոբուսային: «153 ավտոբուներ էլ կան, որոնք ծառայություն չեն իրականացրել դեկտեմբերի ընթացքում»,- հավելեց փորձագետը:

 

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը նշեց, որ տրասպորտի սակագնի հետ կապված որոշումը հետաձգվել է ուղևորահոսքի ուսումնասիրության պատճառով, որը մեծ ծավալի աշխատանք է պահանջում: «Քաղաքապետարանը, հանդիսանալով այս ուսումնասիրության պատվիատուն, որևէ կերպ չի միջամտել անկախ փորձագետների աշխատանքին»,- վստահեցրեց Նիկոյանը: