Սայաթ-Նովա 10, 12 շենքերի («Լևոն Թրավլի») բակում ապօրինի շինարարության դեմ պայքարող բնակիչները վաղը՝ սեպտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին կազմակերպում են բաց ժողով հարակից շենքերի բնակիչների մասնակցությամբ, որտեղ կարձանագրեն իրենց որոշումը: Այս մասին հայտնում են «Նախախախորհրդարան»-ից:
Հիշեցնենք, որ տվյալ բակում կաթսայատան տեղը «Լարկո-Գրուպ» ՍՊԸ-ն նախատեսում է կառուցել բազմաֆունկցիոնալ շենք: