ՀՀ ԱԻ նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 17-ին, ժամը 17.23-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Նոր Հաճնի կամրջից:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Ոստիկանության աշխատակիցները կանխել են Նոր Հաճն քաղաքի բնակիչ Վ. Ս.-ի (ծնվ. 1979թ.) ինքնասպանության փորձը: