Հունիսի 19-ին՝ ժամը 00.01-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ Երևանի Վիլնիուսի փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկից քաղաքացին փորձում է ցած նետվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը և մեկ մարտական հաշվարկ: Փրկարարների և իրավապահ մարմինների հետ բանակցությունների արդյունքում 1981 թ. ծնված Է. Մ.-ի ինքնասպանության փորձը կանխվել է: