Փետրվարի 3-ին, ժամը 10:15-ին ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված միջին տարիքի տղամարդն անցել է Երևան քաղաքի Հաղթանակ կամրջի բազրիքից այն կողմ և սպառնում է ինքնասպանություն գործել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այդ մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: