Օգոստոսի 11-ին, ժամը 12.27-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է գնալ և նետվել Երևանի Դավիթաշեն կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Տեղազննման արդյունքում ինքնասպանության փորձ անող քաղաքացի չի հայտնաբերվել:

 

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը: