Ինչպես տեղեկացրել էինք՝ հունիսի 4-ին, ժամը 23.20-ին ահազանգ էր ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 7 շենքի պատշգամբներից մեկից. անհրաժեշտ էր փրկարարների օգնությունը:

 

 

Դեպքի վայր էին մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

 

 

Փրկարարները կանխել են 1994 թ.-ին ծնված Զ. Ն.-ի (ՌԴ քաղաքացի) ինքնասպանության փորձը:

 

 

Քաղաքացուն տեղում ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն: