Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 31-րդ կմ հատվածում Չարենցավան քաղաքի վարչական շրջանում՝ մայրուղու վրա, տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ Չարենցավանի ոստիկանապետ Սամվել Տոնոյանի և քննչական բաժանմունքի պետ Արման Զարգարյանի գլխավորությամբ:

 

Մանրամասները` այստեղ