«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ 2013 թվականի ծիրանի մթերման աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ մթերված ծիրանի ընդհանուր գումարը կազմում է 950 միլիոն դրամ: ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրել է, որ նախարարությունը շրջաբերական է ուղարկել վերամշակող կազմակերպություններին, որպեսզի այսուհետ վճարումները կատարվեն կանխիկ:
Եվ առաջիկա 10-15 օրվա ընթացքում ընկերություններն անպայման կվճարեն պարտք մնացած գումարը: Փոխնախարարը նշել է նաև, որ «Սպայկա» ընկերությունից հավաստիացրել են, որ բոլոր վճարումները կատարվել են: Առայժմ դեղձի մթերման մասով հստակ տեղեկություններ չկան, տվյալներն դեռ ուսումնասիրվում են: