Ադրբեջանական ԶԼՄ-ները պարբերաբար լուրեր են տարածում այն մասին, որ Հակոբ Ինջիղուլյանը չի ուզում վերադառնալ հայրենիք և ընտրել է 3-րդ երկիրը: Նրանք ընդհուպ հայտարարեցին, որ հայ գերին արդեն տեղափոխվել է այլ երկիր: Slaq.am-ը այս հարցի հետ կապված զրուցեց ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով ասաց, որ Հակոբ Ինջիղուլյանն այս պահին գտնվում է Ադրբեջանում:
Հորդորեց նաև չհավատալ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած ինֆրոմացիաներին: ՊՆ մամլո խոսնակը նշեց նաև, որ իրենք զբաղվում են գերի ընկած հայ զինվորի հարցով և շատ հավանական է հենց այսօր արդեն լինի նոր տեղեկություններ նրանից:
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: