ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Ավեսին և Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ռազմական կցորդ, փոխգնդապետ Ստիվ Ֆիլիփսին' վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ: Հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրել է Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ ռազմական կցորդ փոխգնդապետ Նիկ Ուիկլիսին:
ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել փոխգնդապետ Ստիվ Ֆիլիփսի' պաշտպանության ոլորտում հայ-բրիտանական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրումը, ինչպես նաև շնորհավորել է նորանշանակ ռազմական կցորդին' մաղթելով հաջողություններ նոր պաշտոնում: