ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը հունիսի 22-ին ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանության ռազմական կցորդ, փոխգնդապետ Յանչո Կոմիտովին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փոխգնդապետ Կոմիտովը գեներալ-մայոր Դավթյանին է փոխանցել Բուլղարիայի զինված ուժերի հրամանատարության շնորհավորանքները և լավագույն մաղթանքները զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բուլղարական երկկողմ ռազմական համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր: