Այսօր՝ ժամը 01.59-ին, ԱԻՆ-ում տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 01.39-ին դեղորայքի չարաշահումից թունավորման նախանշաններով «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել Գ. Զոհրաբ փողոցի թիվ 68 տան բնակիչ' 1982թ. ծնված Գ. Հ.-ն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: