Ռուսական մի շարք պետական գերատեսչություններ ՝ ոստիկանություն, արդարադատության նախարարություն, երեկ մեկը մյուսի վրա են գցել այն հարցի պատասխանը, թե ինչպես է Մոսկվայի բանտում պահվող ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը և հնարավո՞ր է նա տեղափոխվի բանտային կամ քաղաքացիական հիվանդանոց։
Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը և հավելում.«Ոստիկանությունից խորհուրդ են տվել հարցն ուղղել արդարադատության նախարարությանը, այստեղից էլ՝ Հետաքննչական հանձնաժողովին։ Ի վերջո, Հետաքննչական հանձնաժողովի ներկայացուցիչը հայտարարել է, որ կալանավորները շատ են և բոլորի առողջական վիճակի մասին տեղեկության ինքը չի տիրապետում։
Թղթակցի հարցին՝ ավելի ուշ հնարավո՞ր է՝ պարզեք և հայտնեք, հնչել է ռազմավարականն գործընկերոջ պատասխան. «Ոչ, ներողություն», և հեռախոսն անջատվել է։ Տեղեկություն կա, որ մի քանի ամիս առաջ Մոսկվայում 18 մարդու կյանք խլած ավտովթարի գործով կալանքի տակ պահվող Հ. Հարությունյանի առողջական վիճակը վատացել է և հնարավոր է նա սրտի վիրահատության կարիք ունենա»,- գրում է «Հայկական ժամանակը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում