Armnewstv.am Իսկական սասունցիներին վայել պարով ներքին բազմաբերդցիները դիմավորեցին «Շեն-Ֆրանսիա»-ի բարերարներին: Նրանց հովանավորությամբ է գյուղը ժամանակակից բուժկենտորն ունեցավ: Սասնա շուրջպարը մեծացավ' ֆրասնահայ, ներքինբազմաբերդից, բժիշկ, հոգևորական ու մարզպետ' մեկ շուրջպարում: Ներքին Բազմաբերդի ամբուլատորիան 10 տարի է կառուցում են: Վերջնական շահագործման միայն նոր են հանձնում:
Ֆրանսիայից հյուրերին էին սպասում' բացման պաշտոնական արարողության համար: Եկան, հասան: Երկահարկանի արդի բուժամբուլատորիան բաց է: Տիկին Կարինեն իրենց ու հարակից ևս 9 գյուղերի բնակիչներին ճանաչում է մեծից փոքր: 25 տարի առաջ ամուսնացավ ու հաստատվեց գյուղում, բուժկենտրոնի գլխավոր բժիշկն է: Հիմա նաև բուժկենտրոնի տնօրենի պարտականությունն է ավելացել: Հինն ու նորը չի ուզում համեմատել: Լավ, թե վատ պայմաններում' օգնել են հիվանդներին> Նոր ամբուլատորիայի բացումը Ներքին Բազմաբերդում այնքան բարձր նշեցին, որ կողքի գյուղից բնակիչները վեր կացան եկան' իրենցն էլ է:
Բուժսպասարկման համար էլ մարզկենտրոն, ուր մնաց Երևան, չեն հասնի: Տասը գյուղի շուրջ 7000 բնակիչների համար է: «Շեն Ֆրանսիացիներ»-ը Ներքին Բազմաբերդի բուժկենտրոնի նորոգման համար գումարը հավաքել են բարեգործական տոնավաճառների միջոցով ու բարերարների հետ համագործակցությամբ: «Շեն»-ի գոծունեությունը սկսվեց անկախության առաջին տարիներից, շենացրել են Արցախից Բազմաբերդ բազմաթիվ համայնքներ: