Սիրելի՛ հայրենակիցներ,

 

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության տարեդարձի կապակցությամբ։

22 տարի առաջ այս օրը հայ ժողովրդի դարավոր իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման սկիզբ դրվեց, և մեր ժողովուրդը ձեռնամուխ եղավ սեփական պետության կայացման, ամրապնդման, հզորացման ու զարգացման գործընթացին: Հաղթահարելով անկախության կայացման առաջին տարիների դժվարությունները՝ մենք այսօր վստահորեն կանգնած ենք ժողվրդավարությունը որպես զարգացման ուղի ընտրած և դրանով առաջնորդվող աշխարհի կայուն զարգացող երկրների շարքում։ Մեր երազանքների երկիրն ունենալու համար, սակայն, դեռ անելիքներ ունենք, ունենք բոլորս ու մեզանից յուրաքանչյուրը, քանզի հզոր ու բարեկեցիկ երկիր ունենալը բոլորիս ցանկությունն է: Մեր ժողովուրդն իր դարավոր պատմությամբ ապացուցել է, որ ընդունակ է հաղթահարելու ցանկացած դժվարություն, և ես համոզված եմ, որ ի վերջո մենք ունենալու ենք մեր երազած հզոր, նաև բարեկեցիկ հայրենիքը:

 

Շնորհավորելով մեր երկրի թերևս ամենակարևոր տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ, բոլորիս խաղաղություն ու ստեղծագործ աշխատանք եմ մաղթում՝ հանուն մեր երկրի ու մեր սերունդների անհոգ ապագայի:

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան