eMedia.am Վենեսուելայի ջունգլիներում հայտնաբերվել է տարօրինակ արարածի մարմին, և տեղացիները հերթական անգամ սկսել են վերագրել այն միֆիկական «չուպակաբրային»: Որոշ մարդիկ էլ համացանցում խոսում են այլմոլորակայինի մասին:

 

Սակայն առողջ բանականություն ունեցող մարդիկ վստահ են, որ դա ընդամենն անհայտ պատճառներով մազածածկից զրկված կոատիի մարմին է: Փորսուղների ընտանիքին պատկանող կենդանին բավականին տարածված է Վենեսուելայում: